ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ո՞Ւր է խոստացված անվտանգությունը

Ո՞Ւր է խոստացված անվտանգությունը
12.01.2015 | 19:10

2015-ը սկսվեց բավականին ծանր: Սահմանային խախտման դեպքերով, ինչի հետևանքով ունեցանք զոհեր, այսօր էլ Գյումրիում է կատարվել դաժան սպանություն (ռուսական ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայողը սպանել ընտանիքի վեց անդամի): Վերջին դեպքը առիթ էր, որ շատերը սոցցանցում հակառուսական մեկնաբանություններ անեին` զուգադրելով դա Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ: Ոճրագործությունն ազգություն չունի ու սա, թերևս, այն դեպքերից է, որ հաստատապես այդ միության «մեղքով» չէ:

Անցնելով Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին ու սահմանային լարվածությանը, արդեն տասը օրից ավելի Եվրասիական տնտեսական միությանը միացած Հայաստանի շատ գործիչների սա լուրջ մտածելու տեղիք պիտի տա: Մասնավորապես նրանց համար, ովքեր միության անդամակցելն արդարացնում էին` ելնելով մեր անվտանգության խնդիրներից: Այս օրերին, փաստորեն, կրակոցները չեն դադարում, բացի զինվորներից, նաև խաղաղ բնակիչներ են զոհվում, այլ խոսքով` պատերազմական վիճակ է, բայց մեզ անվտանգություն խոստացող Ռուսաստանն իր ԵԱՏՄ-ով ոչ մի բան չի անում: Հիմա ի՞նչ, պիտի ասենք, որ ԵԱՏՄ-ն ամբողջովին տնտեսակա՞ն միություն է և քաղաքական, ռազմական գործերին չի՞ խառնվում: Ինչպես հասկանալ, երբ նրանց պետք է, քաղաքական կառույց են դառնում, իսկ երբ` մեզ, տնտեսակա՞ն: Հետո էլ ասում են` միայն ԵՄ-ն է երկակի ստանդարտներով առաջնորդվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ